Մատչելիության հղումներ

Թավրիզում ձերբակալված երկու ադրբեջանցիները վերադարձան հայրենիք


Խալիդա Խալիդ
Խալիդա Խալիդ
Ապրիլի 30-ին Իրանի Թավրիզ քաղաքում ձերբակալված Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի գիտաշխատող Խալիդա Իսմաիլովան (Խալիդա Խալիդ) եւ նրա վարորդ Շամխալ Հուսեյնովը ազատ են արձակվել եւ այսօր վերադարձել Բաքու:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանում Խալիդա Խալիդը հրաժարվել է մեկնաբանություններ անել լրագրողների համար:

Երկու ադրբեջանցիներին ձերբակալել էին Իրանի տեղեկատվության, անվտանգության եւ հետախուզության նախարարության աշխատակիցները: Պաշտոնական Բաքուն իր քաղաքացիների ձերբակալության կապակցությամբ երկու նոտա էր հղել Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG