Մատչելիության հղումներ

Ադրբեջանը չի մասնակցում ԵԽԽՎ մշտական կոմիտեի երեւանյան նիստին


ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդով, արխիվ
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդով, արխիվ
Ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական կոմիտեի երեւանյան նիստին: Այդ մասին APA լրատվական գործակալությանը փոխանցել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը` չմանրամասնելով պատճառները:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում այսօր եւ վաղը Երեւանում գումարվում են ԵԽԽՎ-ի մշտական հանձնաժողովի եւ Բյուրոյի նիստերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG