Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի մշտական հանձնաժողովի եւ Բյուրոյի նիստերը` Երեւանում


ԵԽԽՎ-ի լոգոն
ԵԽԽՎ-ի լոգոն
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում այսօր եւ վաղը Երեւանում կգումարվեն Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական հանձնաժողովի եւ Բյուրոյի նիստերը:

Նիստերին մասնակցելու է ԵԽԽՎ-ի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը, ով երեկ է ժամանել Երեւան: Եռօրյա այցի ընթացքում Վեհաժողովի նախագահը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նախատեսված է նրա այցը Ծիծեռնակաբերդ:

Հայաստանը ԵԽ-ի Նախարարների կոմիտեի նախագահողն է մայիսի 16-ից` վեցամսյա ժամկետով:

Ընդդիմադիրները մտադիր են ԵԽԽՎ-ի մշտական հանձնաժողովի նիստին զուգահեռ վաղը բողոքի ակցիա անցկացնել` Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման խնդիրները բարձրաձայնելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG