Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել


Համանախագահները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, 24-ը մայիսի, 2013
Համանախագահները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, 24-ը մայիսի, 2013
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային հերթական այցից հետո հանդես են եկել հայտարարությամբ:

Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իեն Քելլին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հայտարարել են, որ մայիսի 23-24-ը կատարած տարածաշրջանային այցի շրջանակներում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ` շարունակելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն օգնելուն ուղղված իրենց ջանքերը:

«Նախագահները եւ համանախագահները քննարկել են իրենց վերջին հանդիպմանը հետեւած զարգացումները, վերահաստատել են իրենց հանձնառությունը բանակցային խաղաղ կարգավորմանը եւ կարծիքներ են փոխանակել այս տարի ավելի ուշ գագաթնաժողով անցկացնելու անհրաժեշտության առնչությամբ», - ասված է համանախագահների հայտարարությունում:

Համանախագահները նաեւ պատրաստակամություն են հայտնել ուսումնասիրելու հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ տանող գաղափարները եւ վերահաստատել են բանակցություններին վնասող եւ լարվածությունը մեծացնող քայլերից եւ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը:

Առաջիկայում համանախագահները կհանդիպեն երկու երկրների արտգործնախարարներին`ուսումնասիրելու հակամարտության կարգավորման երկուստեք ընդունելի մոտեցումները:
XS
SM
MD
LG