Մատչելիության հղումներ

Երեւանի ավագանու ընտրություններ

Առավոտյան ժամը 8-ից Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական շտաբում գործում է օպերատիվ արձագանքման ծառայություն, որտեղ արձանագրվելու են բոլոր իրավախախտումներն ու ահազանգերը: Ընտրախախտումների եւ ընտրություններին առնչվող այլ հակաօրինական արարքների վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու ու ահազանգելու համար ՀԱԿ-ը հետեւյալ հեռախոսահամարներն է փոխանցում` 055279494, 091262711, 098686013, ինչպես նաեւ էլեկտրոնային փոստերի հետեւյալ հասցեները` ancelections2012@gmail.com եւ levonpresident2008@gmail.com
«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի տեղեկատվական կենտրոնը այսօր գործում է Երզնկյան 75 հասցեում: Կենտրոնում կհավաքագրվեն խախտումների մասին բոլոր ահազանգերը, այստեղ կլինեն նաեւ Արաբկիրի, Դավիթաշենի, Աջափնյակի եւ Կենտրոնի արագ արձագանքման խմբերը: Տեղեկատվական կենտրոնի հեռախոսահամարն է՝ 010271600: Մալաթիա-Սեբաստիայի, Էրեբունու եւ Շենգավիթ վարչական շրջանների արագ արձագանքման խմբերը կգործեն «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի Շենգավիթի շտաբից: Ղեկավարը՝ Անահիտ Բախշյան:
Ավանի և Նոր Նորքի վարչական շրջանների արագ արձագանքման խմբերը կգործեն «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի Նոր Նորքի շտաբից: Ղեկավարը՝ Ստյոպա Սաֆարյան: Քանաքեռ-Զեյթունի արագ արձագանքման խմբերը կգործեն ԺՈՒԿ կուսակցութայն գրասենյակում՝ Արթուր Գասպարյանի ղեկավարմամբ:
Թիվ 1/05 ընտրատեղամասում ահազանգ ստացվեց, որ ընտրություններում քվեարկությունը հաստատող դրոշմակնիքի թանաքը հեշտությամբ մաքրվում է անձեռոցիկով: Տեղամասում ՀՅ Դաշնակցության վստահված անձը ահազանգը փոխանցել է կուսակցության շտաբ, որը պատրաստվում է, իր հերթին, դիմել թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կայքում` www.transparency.am, այսօր գործում է ինտերակտիվ քարտեզ, որի վրա նշվում են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների կողմից արձանագրվող խախտումները:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG