Մատչելիության հղումներ

Երեւանի ավագանու ընտրություններ

Ավագանու 65 տեղի համար պայքարում են յոթ քաղաքական ուժեր (այբբենական կարգով)` «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, «Բարեւ Երեւան» դաշինքը, «Հայ ազգային կոնգրես», Հայաստանի հանրապետական, ՀՅ Դաշնակցություն եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները:
Ոստիկանության հրապարակած տվյալներով՝ մայրաքաղաքի ընտրողների վերջնական թիվն է 816 հազար 475:
Քվեարկությունը սկսվեց առավոտյան ժամը 8-ին, ընտրատեղամասերը կփակվեն երեկոյան ժամը 8-ին։
Ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանությունում գործում է համակարգող խումբ: Գործում է «1-02» բազմուղի ցանցը, նաեւ` (010)54-69-12 եւ (010)54-69-14 հեռախոսահամարները

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG