Մատչելիության հղումներ

Վարդան Սեդրակյանը ընտրությունից հաղթանակ է ակնկալում


Այսօր կեսօրին Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող թիվ 1 երաժշտական դպրոցում քվեարկելուց հետո Հայաստանի նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն լրագրողներին փոխանցեց իր սպասումները այս ընտրություններից:

«Սպասումները ինչ, որ հունիսից ասել եմ, ինչ, որ իմ առաջին ասուլիսի ժամանակ ասել եմ, այսինքն սպասումը հաղթանակն է: Իհարկե, իմ հաղթանակը: Բոլորիդ մաղթում եմ հաջողություն, ազատ, արդար ընտրություններ», - ասաց թեկնածուն:

Պատասխանելով հարցին, թե համոզվա՞ծ է, որ ազատ ընտրություններ տեղի կունենան, Վարդան Սեդրակյանը պատասխանեց. - «Արդարը հարաբերական է. եթե մարդիկ փողը վերցնում են եւ ընտրում են այն թեկնածուին, ում համար փողը վերցրել են, դա էլ է արդար: Ուզում եմ ասել, որ ընտրությունների պարագայում արդարությունը հարաբերական հասկացողություն է»:

Օրեր առաջ լրագրողների հետ հանդիպմանը Վարդան Սեդրակյանը համոզմունք էր հայտնել, որ նախագահական ընտրություններից հետո իրեն կձերբակալեն Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով:

«Առայժմ պետությունը ինձ որեւէ բանում չի մեղադրում, եւ խորապես վստահ եմ, որ կմեղադրի ընտրությունների ավարտից հետո: Երբ արդեն գրած կլինեն իրենց ցանկալի թվերը, գործընթացները կավարտվեն, միջազգային դիտորդները կհեռանան Հայաստանից, կներկայացնեն մեղադրանք եւ կձերբակալեն», - ասել էր Սեդրակյանը:

Այսօր, սակայն, նա ասաց, թե այլեւս այդ մտքին չէ, եւ իրեն դժվար թե ձերբակալեն:

«Չէ անիմաստ է, ես ասացի, որ միգուցե ունեն նման ծրագիր եւ ասել եմ` մի բան է, թե իրենք ինչ են ծրագրում, մի բան է, թե ինչ կստացվի դրանից: Չեմ կարծում, անլուրջ է այդ ամեն ինչը, մի քիչ հարմար չէին գտել, ում որ ձերբակալեցին… առանց այն էլ մի քիչ անհաջող «թեկնածուներ» էին այդ գործի համար, եւ այդ ամեն ինչն էլ կապել ինձ հետ, շատ դժվար կլինի: Առավելագույնը միգուցե ինչ-որ հարցեր առաջանան, հրավիրեն…, բայց էդ էլ դժվար», - ասաց Սեդրակյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG