Մատչելիության հղումներ

logo-print

Ալժիրում շարունակվում է գրոհայինների եւ անվտանգության ուժերի դիմակայությունը


Ալժիրի անվտանգության ուժերի եւ պատանդներ վերցրած իսլամիստ գրոհայինների դիմակայության արդեն չորրորդ օրն է:

Կառավարական ուժերը գրավել են Լիբիային սահմանակից շրջանում գազի հանքավայրի տարածքի մեծ մասը եւ շրջափակման մեջ են պահում որոշ շինություններում դիրքեր գրաված զինյալ իսլամիստներին:

Պաշտոնական տվյալներով, հունվարի 16-ին պատանդառված 12 ալժիրցի եւ օտարերկրյա բանվորները սպանվել են հունվարի 17-ին կառավարական ուժերի գործողության ժամանակ: Ալժիրի պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ հարյուրավոր պատանդների կյանքը փրկած այդ գործողության ընթացքում սպանվել են նաեւ պատանդառուներից 18-ը:

Սպանված պատանդների թվում, ինչպես հաստատել են պաշտոնական Վաշինգտոնն ու Փարիզը, կան մեկական ամերիկացի եւ ֆրանսիացի:

Հունվարի 17-ին տեղեկատվություն հրապարակվեց, թե պատանդների թվում Հայաստանի քաղաքացի կա: Հաջորդ օրը, սակայն, Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը, վկայակոչելով Ալժիրի արտգործնախարարության տվյալները, հերքեց դա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG