Մատչելիության հղումներ

«Իզվեստիա». «Կուբան»-ի մարզչի պաշտոնը առաջարկվել է Վարդան Մինասյանին


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյան, արխիվ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյան, արխիվ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է այս տեղեկատվությունը։

«Իզվեստիա»-ի տեղեկություններով, Կրասնոդարի «Կուբան» ակումբի ղեկավարությունը ակումբի գլխավոր մարզչի պաշտոնն առաջարկել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) եւ մասնավորապես ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, սակայն, ըստ ռուսաստանյան պարբերականի, մերժել են այս առաջարկը:

«Իզվեստիա»-ն գրում է, թե Ռուբեն Հայրապետյանը դեմ է եղել, որպեսզի Հայաստանի հավաքականի 38-ամյա մարզիչը համատեղի աշխատանքը` մարզելով միաժամանակ Հայաստանի ընտրանին եւ ռուսաստանյան ակումբը: Հայրապետյանը պատճառաբանել է, թե որպեսզի Հայաստանի հավաքականը շարունակի աճել եւ հասնի բարձր արդյունքների, մարզիչը պետք է շատ ժամանակ անցկացնի թիմի հետ, եւ զբաղվածությունը որեւէ այլ ակումբում միայն խանգարելու է հայ մասնագետին:

Թերթն ընդգծում է, որ Վարդան Մինասյանի թեկնածությունը ամենացանկալին է եղել «Կուբան» -ի ղեկավարության համար: «Մինասյանը, սակայն, պետք է ենթարկվի ՀՖՖ-ի ղեկավարի պահանջներին, քանի որ դեռ մտադիր է շարունակել աշխատանքը Հայաստանի հավաքականում», - գրում է «Իզվեստիա»-ն:

Պարբերականը հիշեցնում է, որ Վարդան Մինասյանը գլխավորում է Հայաստանի ազգային ընտրանին 2010 թվականից:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ավելի ուշ հանդես է եկել մեկնաբանությամբ՝ հերքելով «Իզվեստիայի» հրապարակած տեղեկատվությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG