Մատչելիության հղումներ

Վարդան Մինասյանին «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու առաջարկ չի արվել


Վարդան Մինասյան
Վարդան Մինասյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքել է այսօր ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականի հրապարակմանն այն մասին, որ Կրասնոդարի «Կուբան» ակումբի ղեկավարությունը ակումբի գլխավոր մարզչի պաշտոնն առաջարկել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին:

«Չնայած, որ ՀՖՖ մամուլի քարտուղարությունը բազմիցս անդրադարձել է այս թեմային, սակայն հաշվի առնելով, որ izvestia.ru-ի լուրը մեծ տարածում գտավ ինչպես հայկական, այնպես էլ ռուսական ԶԼՄ-ներում, ՀՖՖ մամուլի քարտուղարությունը կրկին հերքում է այն, տեղեկացնելով, որ Վարդան Մինասյանին «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու առաջարկ չի արվել եւ նման խոսակցությունները պարզապես բուլվարային խոսակցություններ են», - մասնավորապես ասված է ՀՖՖ կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG