Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահական ընտրություններում առաջադրվածների թիվը հասավ 8-ի։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, այսօր առաջադրվելու փաստաթղթերը ներկայացրել են Մամուլի ազգային ակումբի նախագահ, անկուսակցական Նարինե Մկրտչյանը եւ նույնպես անկուսակցական Պավլիկ Սարգսյանը։

Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում երեկվա դրությամբ արդեն առաջադրվել էին գործող նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, անկուսակցականներ Մհեր Հայրապետյանը եւ Վարդան Սեդրակյանը, ով հայտնի է որպես էպոսագետ, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, «Ռադիո Հայ»-ի տնօրեն, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը։


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG