Մատչելիության հղումներ

logo-print

Օբաման զգուշացնում է Ասադին` քիմիական զենք չկիրառել


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունների կողմից ապստամբների նկատմամբ քիմիական զենքի օգտագործումը բացարձակապես անթույլատրելի է:

Օբաման զգուշացրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին, որ քիմիական զենք կիրառելու դեպքում հետեւանքները կարող են շատ վատ լինել:

ԱՄՆ-ի նախագահը չի մանրամասնել, թե ինչ խնդրի առջեւ կկանգնի Ասադի ռեժիմը քիմիական զենքի կիրառման դեպքում:

Օբաման իր մտահոգությունները հայտնել է այն բանից հետո, երբ ամերիկացի պաշտոնյաներն ասել են, որ հետախուզության տվյալներով` սիրիական կառավարական բանակում վերջին օրերին քիմիական զենքի բաղադրիչների տեղաշարժ է նկատվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG