Մատչելիության հղումներ

Փոթիի նավահանգստի աշխատակիցները դադարեցրեցին գործադուլը


Փոթիի նավահանգստում դադարեցվել է գործադուլը, բանվորները անցած գիշեր վերսկսել են աշխատանքի` իրենց աշխատավարձերը 20 տոկոսով բարձրացնելու խոստում ստանալուց հետո։

Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականը, նավահանգստի աշխատակիցների եւ ղեկավարության բանակցություններին երեկ միացել են Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին եւ Միավորված արհմիությունների նախագահ Իրակլի Պետրիաշվիլին։

«Կոնկրետ համաձայնություն ձեռք բերվեց, որ նավահանգստի աշխատակիցները փոխհատուցում կստանան գործադուլի օրերի համար։ Նաեւ, նրանց ախատավարձերը կավելացվեն 20 տոկոսով ոչ թե հունվարի 1-ից, այլ դեկտեմբերի 1-ից», - հայտարարել է, մասնավորապես, Կվիրիկաշվիլին։

Փոթիի նավահանգստի աշխատակիցների գործադուլը ազդել էր նաեւ հայաստանյան բեռնափոխադրող ընկերությունների աշխատանքի վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG