Մատչելիության հղումներ

ԼՂ Ազգային ժողովը հաստատեց կառավարության 5-ամյա ծրագիրը


Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը այսօր քվեարկությամբ հաստատեց նոր կառավարության ներկայացրած 5-ամյա ծրագիրը:

Խորհրդարանում ներկայացնելով ծրագիրը` ԼՂ վարչապետ Արա Հարությունյանը ասաց. - «Իմ տեսլականը Արցախ-2017-ի վերաբերյալ բավական գրավիչ է եւ դա` հիմնավոր կերպով: 5 տարի անց մենք ունենալու ենք մի երկիր, որը մեծապես առաջադիմած է լինելու արդի առաջավոր քաղաքականության ուղիով: Մարդկանց կենսապայմանները եւ կյանքի որակը կչափվի նոր աստիճանով»:

«Մեր կարծիքով, այս ծրագիրը մինչեւ այժմ բոլոր կառավարությունների ներկայացրած ծրագրերի մեջ ամենահաջողվածն է», - հայտարարեց պատգամավորներից մեկը:

Ընդդիմադիր պատգամավորներ Վիտալի Բալասանյանը եւ Վահան Բադասյանը մտքերի փոխանակման չմասնակցեցին եւ կառավարության անդամներին հարցեր չուղղեցին:


Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG