Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի նորակազմ կառավարությունն այսօր հաստատեց առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագիրը, որը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

Կառավարությունը, ըստ այդ ծրագրի, գերակա ուղղություններ է հայտարարում գյուղատնտեսությունը, էներգետիկան եւ հանքարդյունաբերությունը:

Վարչապետ Արա Հարությունյանի խոսքով, այս ծրագիրը նախորդ հնգամյա ծրագրի տրամաբանական շարունակությունն է: Ակնկալվում է այդ ընթացքում ապահովել ՀՆԱ-ի ամենամյա աճ` 9-11 տոկոսով:

Անդրադառնալով, մասնավորապես, հանքարդյունաբերությանը` վարչապետն ասաց. - «Մենք վերանայելու ենք հարկային քաղաքականությունը ընդերքօգտագործման բնագավառում: Ընդերքօգտագործողները պետք է շատ ավելի մեծ մասնակցություն ունենան պետական բյուջեի ձեւավորման ուղղությամբ: Վերանայելու ենք հարկային քաղաքականությունը դեպի բարձրացում»:

Նշենք, որ առայժմ Լեռնային Ղարաբաղում իրականացվում է միայն մեկ խոշոր հանքարդյունաբերական ծրագիր` Դրմբոնի ոսկու եւ պղնձի հանքավայրում, սակայն առաջիկայում նախատեսում են շահագործել նոր հանքավայրեր: Ուսումնասիրություններն այդ ուղղությամբ արդեն ընթացքի մեջ են:
XS
SM
MD
LG