Մատչելիության հղումներ

Վարդան Ղուկասյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվեցին


Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան

Հայաստանի կառավարությունը չորեքշաբթի օրը որոշեց վաղաժամ դադարեցնել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լիազորությունները: Ըստ օրենքի` Գյումրիի երկարամյա քաղաքապետի լիազորություններն ավարտվում էին նոյեմբերի 12-ին:

Ղուկասյանը նախօրեին կառավարություն հրաժարականի դիմում էր ներկայացրել եւ այսօր այն ընդունվեց գործադիրի կողմից:

Վաղվանից Գյումրիի երրորդ քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) անդամ Սամվել Բալասանյանը կստանձնի քաղաքապետի պաշտոնը:

Ղուկասյանը կիրակի օրը քաղաքի օրվա տոնակատարության ժամանակ էր հայտարարել, որ ժամկետից շուտ լիազորությունները վայր է դնելու:

«Հավանական է` երկուշաբթի կամ երեքշաբթի օրվանից մենք դիմում կգրենք եւ դուրս կգանք», - ասել էր Գյումրին 13 տարի ղեկավարած քաղաքապետը:

Ղուկասյանը քաղաքապետարանից միայնակ չի հեռանում, աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը, նաեւ մի քանի բաժնի պետեր:
XS
SM
MD
LG