Մատչելիության հղումներ

logo-print

ԲՀԿ. «Քաղաքական հետապնդման է ենթարկվում ոչ միայն Օսկանյանը, այլեւ կուսակցությունը»


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը գլխավոր դատախազի կողմից Ազգային ժողով ներկայացված միջնորդագիրը՝ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին, համարում է քաղաքական հետապնդում, որն ուղղված է ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ: Այս մասին այսօր հայտարարել է ԲՀԿ քաղաքական խորհուրդը:

«Միջնորդագրում ներկայացված մեղադրանքները անհիմն են եւ զուրկ որեւէ իրավական հիմնավորումից: Երկուշաբթի, այս հարցի քննարկման ընթացքում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բոլոր պատգամավորներին կներկայացնի փաստաթղթերի փաթեթ, որոնք կհիմնավորեն գլխավոր դատախազության ներկայացրած մեղադրանքների սին լինելը: ԲՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում իր համակուսակցին եւ պատրաստ է հնարավոր բոլոր օրինական միջոցներով հասնել արդարության վերականգմանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հարցերում նման մեթոդների կիրառումը», - հայտարարել են ԲՀԿ-ի ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG