ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ խաղողագործներին հավաստիացրեց, որ այս տարի խաղողի մթերման գինը կլինի նվազագույնը 140 դրամ մեկ կիլոգրամի համար: Սակայն գյուղացիները, հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, այս խոստումներին չեն հավատում: