Մատչելիության հղումներ

Վրաց իրավապահները Լոպոտայի կիրճում զինյալի են ձերբակալել


Վրաստանի ներքին գործերի նախարարությունը այսօր հայտարարել է վրաց - ռուսական սահմանի դաղստանյան հատվածում, Լոպոտայի կիրճում մի զինյալի` Ռուսաստանի քաղաքացի, հյուսիսկովկասցի Ախմեդ Չատաեւին ձերբակալելու մասին։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ՆԳ նախարարությունը հայտնել է, որ Չատաեւը ընդգրկված է եղել օգոստոսի վերջին տվյալ վայրում վնասազերծված զինյալների խմբում։ Ձերբակալվածը վիրավորվել է, նրան համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել, ներկա պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Վրաց իրավապահները հաղորդել են նաեւ, որ շարունակում են միջոցառումները մյուս 5 գրոհայիններին հայտնաբերելու նպատակով։

Լոպոտայի կիրճում զինյալների խմբի վնասազերծման գործողության ընթացքում զոհվեցին վրաց 3 հատուկ ջոկատայիններ եւ 11 զինյալներ, եւս 6 գրոհայինների հաջողվել էր թաքնվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG