Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ազատ է արձակվել լրագրող Ռամին Բայրամովը


Արդբեջանում վաղաժամկետ-պայմանականորեն ազատ է արձակվել islamazeri.az կայքի գլխավոր խմբագիր Ռամին Բայրամովը:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակցի փոխանցմամբ, նման որոշում է կայացրել Բաքվի Սարուխանի շրջանային դատարանը:

Բայրամովը եւ երկու այլ իսլամիստներ ձերբակալվել էին անցած տարվա օգոստոսին: Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը նրանց առաջադրել էր «երկրի նկատմամբ թշնամական գործունեության, ինչպես նաեւ անկարգություններ, հասարակական անվտանգությունը խախտելու եւ քաղաքացիների անհնազանդությունը սադրելու» մեղադրանք:

Հետագայում, սակայն, Բայրամովի գործն առանձնացվեց, եւ նա դատապարտվեց մեկուկես տարվա ազատազրկման` ապօրինի կերպով զենք ու թմրանյութ պահելու մեղադրանքով:

Նրան ազատ արձակելու կոչերով հանդես էին եկել ինչպես տեղի իրավապաշտպանները, այնպես էլ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Ադրբեջանի կալանավայրերում դեռեւս պատիժ են կրում 7 լրագրողներ, որոնց միջազգային իրավապաշտպան կառույցները համարում են քաղբանտարկյալներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG