Մատչելիության հղումներ

logo-print

Ռումինիայում նախագահի իմփիչմենթի հանրաքվեն ձախողվեց


Ռումինիայում նախագահի վստահության հարցով համաժողովրդական հանրաքվեն ձախողվել է։

Ռումինիայի ընտրական բյուրոյի տվյալներով` նախագահ Տրայան Բասեսկուի իմփիչմենթի հանրաքվեին երեկ մասնակցել է երկրում գրանցված ընտրողների 46 տոկոսը միայն, այնինչ օրենսդրությունը պահանջում է առնվազն 50 տոկոս մասնակցություն:

Նախագահի լիազորությունները կասեցրած եւ նրա դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու որոշում կայացրած խորհրդարանը Բասեսկուին մեղադրում է իշխանությունը վերազանցելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչը նախագահը ի սկզբանե հերքել է` ժողովրդին կոչ անելով բոյկոտել հանրաքվեն:

Եթե Ընտրական բյուրոյի տվյալները չփոփոխվեն, ապա Տրայան Բասեսկուի նախագահական լիազորությունները կվերականգնվեն մինչ նրա պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ 2014 թվականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG