Մատչելիության հղումներ

logo-print

Ռումինիայի խորհրդարանը երկրի նախագահին իմփիչմենթ է հայտնել


Ռումինիայի նախագահ նախագահ Տրայան Բասեսկուն

Ռումինիայի նախագահ նախագահ Տրայան Բասեսկուն

Ռումինիայի խորհրդարանը որոշում է կայացրել նախագահ Տրայան Բասեսկուի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու վերաբերյալ: Ուրբաթ օրը խորհրդարանի 432 պատգամավորներից 258-ը՝ մեծամասնությունը, քվեարկել է նախագահին պաշտոնից հեռացնելու օգտին։ Խորհրդարանի այս որոշումը, սակայն, իրավական ուժ կստանա միայն այն դեպքում, եթե 30 օրվա ընթացքում անցկացվելիք համաժողովրդական հանրաքվեն հաստատի այն։

Խորհրդարանական կոալիցիան Բասեսկուին մեղադրում է իշխանությունը վերազանցելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, արդարադատության համակարգին միջամտելու մեջ` սկսած 2009 թվականից, երբ վերընտրվել է նախագահի պաշտոնում:

Բասեսկուն հանդես է եկել պատասխան մեղադրանքներով՝ պնդելով, թե իր հակառակորդները փորձում են խարխլել երկրի իրավական հիմքերը, շեղել ուշադրությունը ներքին խնդիրներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG