Մատչելիության հղումներ

Ռահմոնը միակողմանի հրադադար է հայտարարում


Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը մեկօրյա միակողմանի հրադադար է հայտարարել` վերջ տալու համար երկրի արեւելքում կառավարական ուժերի եւ զինյալների միջեւ բախումներին, որոնց հետեւանքով, ըստ վերջին տվյալների, մոտ հինգ տասնյակ մարդ է զոհվել։

Լեռնային Բադախշան տարածաշրջանի վարչակազմի ղեկավարի փոխանցմամբ` Ռահմոնը հրադադարի մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարին տարածաշրջան բանակցությունների ուղարկելուց հետո։

Հաղորդվում է, որ իշխանությունները զենքերը վայր դնելու եւ հանձնվելու դիմաց ներում են խոստացել բոլոր զինյալ ապստամբներին` բացառությամբ չորսի։ Վերջիններիս թվում է Թալիբ Այոմբեկովը, ով նախկինում եղել է իսլամիստ զինյալ, իսկ քաղաքացիական պատերազմից հետո պաշտոններ է զբաղեցրել երկրի ներքին գործերի նախարարությունում, ապա` սահմանապահ ծառայությունում։

Բախումները Լեռնային Բադախշանում հաջորդել են Ազգային անվտանգության պետական կոմիտեի տարածաշրջանային կառույցի ղեկավար, գեներալ Աբդուլո Նազարովի` շաբաթ օրը տեղի ունեցած սպանությանը, որի համար իշխանությունները մեղադրում են Այոմբեկովին, սակայն վերջինս հերքում է մեղադրանքը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG