Մատչելիության հղումներ

Տասնյակ զոհեր Տաջիկստանում բախումների հետեւանքով


Առնվազն 42 մարդ, այդ թվում` 12 զինվորական եւ 30 խռովարարներ են սպանվել Տաջիկստանի Լեռնային Բադախշան տարածաշրջանում երեկ տեղի ունեցած բախումների հետեւանքով։ Այդ մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով Տաջիկստանի պետական հեռուստատեսությունը։

Ըստ չհաստատված հաղորդումների, սակայն, զոհվածների թիվը շատ ավելի մեծ է, ընդգծում է BBC-ն։ Մասնավորապես, մայրաքաղաք Դուշանբեի հիվանդանոցի մի պաշտոնյայի վկայությամբ, սպանվածների թիվը գերազանցում է 200-ը` 100-ական մարդ երկու կողմերից, եւս 60 մարդ վիրավորվել է։

Բախումների պատճառ է դարձել շաբաթ օրը իրավապահ մարմինների մի պաշտոնյայի դանակահարությունը, ինչին հաջորդել է զինված գործողությունը տեղական ընդդիմադիր գործիչ Թոլիբ Այոմբեկովի դեմ։

Տարածաշրջանային կենտրոն Խորոգի բնակիչները BBC-ին ասել են, որ իրենց քաղաքում պատերազմականին նմանվող իրադրություն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG