Մատչելիության հղումներ

Նոր նահանգապետ Ջավախքում


Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանում նոր նահանգապետ է նշանակվել։ Ինչպես տեղեկացնում է news.ge լրատվական կայքը, նահանգապետի պաշտոնում Լաշու Չկադուային հուլիսի 6-ից փոխարինել է Իվանե Ցիկլաուրին։

Ցիկլաուրին մինչ նոր նշանակումը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Վրաստանի ներքին գործերի նախարարությունում, որոշ ժամանակ ղեկավարել է նաեւ Ջավախքի ոստիկանության գլխավոր վարչությունը։

Նախկին նահանգապետ Չկադուան տեղափոխվել է աշխատանքի տեղավորման նորաստեղծ նախարարություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG