Մատչելիության հղումներ

Քլինթոնը Իրանին կոչ է անում ձեռնարկել «կոնկրետ քայլեր»


Միացյալ Նահանգների պետքարուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել Իրանին հունիսի 17-ին Մոսկվայում կայանալիք «վեցնյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա) հետ բանակցություններին ընդառաջ ձեռնարկել կոնկրետ քայլեր:

«Մտադրությունները կամ անկեղծությունը երբեք չեն եղել Իրանի հետ մեր բանակցությունների առարկան: Մենք միշտ քննարկել են կոնկրետ գործողություններ եւ արդյունքներ». - պետքարտուղարի խոսքերն է մեջբերել Associated Press-ը:

ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով` մոսկովյան բանակցություններից առաջ իրենք պաշտոնական Թեհրանից ակնկալում են կոնկրետ գործողություններ:

«Մենք նախկինի պես կասկածներ ունենք նրանց մտադրությունների առնչությամբ, սակայն դատելու ենք` ելնելով Իրանի գործողություններից», - Օսլոյում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Քլինթոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG