Մատչելիության հղումներ

Դատական նիստն անցավ առանց ամբաստանյալի


Տիգրան Առաքելյանին (կենտրոնում) մեղագրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրում:
Տիգրան Առաքելյանին (կենտրոնում) մեղագրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրում:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀԱԿ-ի ակտիվիստների նկատմամբ դատավարությունն այսօր անցավ առանց ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի մասնակցության:

Գործը քննող դատավոր Գագիկ Պողոսյանը ակտիվիստի փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար որոշեց դիմել Փաստաբանական պալատ: Իսկ փաստաբան Վահե Գրիգորյանն էլ, իր հերթին, հայտարարեց դատավորի նկատմամբ բացարկ հատնելու մասին:

Դատավորի եւ փաստաբանի որոշումների պատճառը նախորդ դատական նիստի ժամանակ կատարված միջադեպն էր: Դատավորն Առաքելյանին հեռացրել էր դատարանի դահլիճից` բարձր տոնով խոսելու, դատավորի գործողություններից ու տուժող ոստիկանների պատասխաններից դժգոհություն հայտնելու համար:

Այսօրվա նիստին եւս Առաքելյանը չէր մասնակցում, թեեւ նրան մեկուսարանից բերել էին դատարան:

Դատավոր Պողոսյանը կրկին հայտարարեց, թե սանկցիան դեռ ուժի մեջ է եւ շարունակեց. - «Ինչ վերաբերվում է դատարանի կողմից կայացված որոշման անօրինականությանը, որ գտնում են, որ խախտվել են ամբաստանյալի իրավունքները, ապա դատարանը չի մտածում նման կերպ եւ չի կիսում ձեր այդ անհանգստությունը: Դատարանի որոշումը կայացվել է ՀՀ Քրեական դատավարության օրենսդրությանը համապատասխան, եւ իրավունքների կոպիտ խախտում թույլ չի տրվել, ինչպես ես պարզաբանեցի նախորդ անգամ: Այո, որոշակիորեն սահմանափակվում են այս դեպքում ամբաստանյալի իրավունքները, սակայն դա կատարում է նրա վարքագծից ելնելով»:

Դատավոր Պողոսյանը սանկցիա էր կիրառել մինչեւ դատական նիստի ավարտը, բայց նիստը ոչ թե ավարտվել էր, այլ հետաձգվել: Առաքելյանի փաստաբանը, տեսնելով, որ իր պաշտպանյալին հեռացնում են դահլիճից, լքել էր դատական նիստը: Սրա հետեւանքով դատական նիստը ավարտվել էր նախատեսվածից ավելի քան 3 ժամ շուտ: Այս էր պատճառը, որ այսօրվա նիստին եւս դատավորն Առաքելյանին թույլ չտվեց մասնակցել նիստին` ասելով, որ սանկցիան դեռ 3 ժամ ուշի մեջ է:

Փաստաբան Գրիգորյանը կարծում է, որ դատավորը սրանով խախտել է պաշտպանական կողմի արդար դատաքննության իրավունքը. - «Եթե նա չպիտի մասնակցեր դատական նիստին, նրան առհասարակ դատարան բերել-ներկայացնելու անհրաժեշտություն չկար: Ինձ համար անհասկանալի է…»:

Դատավոր Պողոսյանը, սակայն, գտնում է, որ դատարանի դահլիճը լքելու համար փաստաբան Գրիգորյանի նկատմամբ հարկ է հարուցել կարգապահական վարույթ:

Մինչդեռ փաստաբանն իր հերթին դատավորին մեղադրում է կողմանակալ լինելու համար ու այդ պատճառով Առաքելյանի հետ միասին որոշել է, որ նա չի կարող շարունակել քննել այս գործը:

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը մեղադրվում է խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Նույն գործով խուլիգանության մեջ մեղադրվում են Հայ ազգային կոնգրեսի համակիր երեք երիտասարդներ:

please wait

No media source currently available

0:00 0:02:43 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG