Մատչելիության հղումներ

Իտալիայի Սենատը վստահություն հայտնեց նոր կառավարությանը


Իտալիայի խորհրդարանի վերին պալատը` Սենատը երեկ երեկոյան վստահություն է հայտնել նորանշանակ վարչապետ Մարիո Մոնտիի կառավարությանը։

Այսօր սպասվում է խորհրդարանի ստորին պալատի գնահատականը։

Սենատում Մոնտին ներկայացրել է իր ծրագիրը, թե ինչպես վերականգնել երկրի տնտեսական աճը եւ մարել հսկայական ֆինանսական պարտքերը։

Մինչ այդ, Իտալիայի տարբեր քաղաքներում ուսանողները ցույցեր են կազմակերպում ընդդեմ բյուջետային ծախսերի սպասվող կրճատումների։

Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ են գրանցվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG