Մատչելիության հղումներ

logo-print

Արամ Առաջին կաթողիկոսը նամակ է հղել Հիլարի Քլինթոնին


Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը նամակով ողջունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Թուրքիայում կրոնական համանքների բռնագրավված գույքը վերադարձնելու կոչը:

Բարձր գնահատելով Քլինթոնի այդ հայտարարությունը` Արամ Առաջինը միաժամանակ օգնություն է առաջարկել «այդ գույքի վերադարձը ապահովելու համար»: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:

Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնը, ի պատասխան Ամերիկայի Հայ դատի գրասենյակի նամակին, այս տարվա հոկտեմբերին գրավոր տեղեկացրել էր, որ Միացյալ Նահանգների կառավարությունը ակտիվորեն ճնշում է գործադրում Թուրքիայի կառավարության բարձրագույն օղակների նկատմամբ` այդ երկրի կրոնական համայնքների բռնագրավված ունեցվածքը վերադարձնելու հարցով։

Նոյեմբերի 5-ին ուղարկված նամակում Արամ Առաջինը գրում է. - «Մենք ջերմորեն ողջունում ենք այս խիզախ նախաձեռնությունը: Կիլիկիո թեմը, որ բռնությամբ արմատախիլ է արվել դարեր շարունակ իրեն պատկանող նստավայրից, շարունակում է մնալ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող բազմաթիվ եկեղեցիների, վանքերի, հիվանդանոցների, ծերանոցների, դպրոցների, որբանոցների, հուշարձանների, գերեզմանների եւ կրոնական այլ վայրերի և սեփականությունների օրինական սեփականատերը եւ հոգեւոր պահապանը»:

«Այս գույքը, ինչպես նաեւ անհամար շարժական այլ ակտիվներ, այդ թվում` հոգեւոր եւ մշակությային գանձեր, Օսմանյան Թուրքիան ապօրինաբար խլել է հայկական եղեկեցուց` սկսած 1890- ականներից մինչ Հայոց ցեղասպանությունը (1915 թվականը)», - գրում է Արամ Առաջինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG