Մատչելիության հղումներ

logo-print

Քլինթոն. «ԱՄՆ-ը ուշադիր հետեւելու է Թուրքիայում կրոնական համայնքների գույքի վերադարձին»


ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոն

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոն

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը առաջին անգամ հրապարակավ հաստատել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը ակտիվորեն ճնշում է գործադրում Թուրքիայի կառավարության բարձրագույն օղակների նկատմամբ` այդ երկրի կրոնական համայնքների բռնագրավված ունեցվածքը վերադարձնելու հարցով։ Այդ մասին հաղորդում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը` ողջունելով այդ փաստը։

Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն` Քլինթոնը այդ հաստատումն արել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի այս տարվա օգոստոսի 15-ի նամակին գրավոր պատասխանում։

Հիշյալ նամակում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը պետքարտուղարին էր ներկայացրել ամերիկահայ համայնքի առարկությունները Թուրքիայում գործող քրիստոնեական եկեղեցիների թվի մասին այդ երկրում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնեի սխալ մեկնաբանությունների առնչությամբ։

Իր պատասխանում Հիլարի Քլինթոնը, մասնավորապես, գրել է. - «Թուրքիայի ղեկավարների հետ հանդիպումներում մենք շարունակում ենք ընդգծել կարեւորությունը, որ տալիս ենք Թուրքիայում կրոնական ազատության հարցին։ Մենք նաեւ շարունակում ենք Թուրքիայի իշխանությունների հետ ամենաբարձր մակարդակներով հանդիպումների ժամանակ մեր մտահոգությունները բարձրացնել նախկինում բռնագրավված ունեցվածքը կրոնական համայնքներին վերադարձնելու հարցի շուրջ։ Այս առումով, մենք ուշադրությամբ հետեւելու ենք Թուրքիայում պաշտոնապես ճանաչված 162 ոչ մահմեդական կրոնական համայնքների հիմնադրամներին ամբողջ բռնագրավված անշարժ գույքը վերադարձնելու մասին Թուրքիայի կառավարության օգոստոսի 27-ի որոշման իրականացմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG