Մատչելիության հղումներ

Նյու Յորքում մեկնարկեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը


Երեկ Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանը:

Նստաշրջանի նախագահ է ընտրվել քաթարցի դիվանագետ Նասեր Աբդել Ազիզ ան-Նասերը:

Նստաշրջանի բացման խոսքում Նասերը կոչ է արել ՄԱԿ-ի անդամ երկրներին համագործակցել գլոբալ խնդիրների լուծման գործում:

Քաթարցի դիվանագետը նաեւ հայտնել է, որ Լիբիայի անցումային ազգային խորհուրդը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին նամակ է հղել` խնդրելով ճանաչել իրեն ՄԱԿ-ում Լիբիայի շահերի պաշտոնական ներկայացուցիչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG