Մատչելիության հղումներ

Այսօր երեկոյան անսպասելիորեն մահացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը։ Այս լուրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը։ Նրա ունեցած տեղեկություններով, Գարեգին Ազարյանը մահացել է սրտի կաթվածից։

Գարեգին Ազարյանը 50 տարեկան էր։ Նա 2003 թվականի հուլիսից մինչ օրս զբաղեցնում էր ԿԸՀ նախագահի պաշտոնը։

Այս տարվա հուլիսին նա վերընտրվել էր ԿԸՀ նախագահի պաշտոնում։ Ընտրական օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններով նրա թեկնածությունը այդ պաշտոնի համար առաջադրել էր Վճռաբեկ դատարանի նախագահը։


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG