Մատչելիության հղումներ

Աղասի Աբրահամյանի սպանության գործով եւս երկու սպա է ձերբակալվել


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի N («Եղնիկներ») զորամասի ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով այսoր ձերբակալվել Է եւս երկու սպա:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը, սպաները ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 375 հոդվածով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Հիշեցնենք, որ երեկ այս քրեական գործի շրջանակներում կալանավորվել էր մեկ ժամկետային զինծառայող, իսկ անցյալ շաբաթվա վերջին` մեկ սպա:

Նախաքննական մարմինը չի հրապարակում ձերբակալվածների անունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG