Մատչելիության հղումներ

Սիրիայի նախագահը «անօգուտ» է անվանում իր հրաժարականի կոչերը


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը նախօրեին հանդես է եկել հեռուստաելույթով: Նա հայտարարել է, որ անվտանգության ուժերը հաջողությամբ պայքարում են արդեն 5 ամիս երկրում շարունակվող բողոքի ակցիաների դեմ:

Սիրիայի նախագահը ընդունել է, որ վերջին շաբաթներին հակակառավարական ուժերը զգալիորեն ակտիվացել են, սակայն հայտարարել է, որ ո՛չ ինքը, եւ ո՛չ էլ իր կառավարությունը հրաժարական տալու մտադրություն չունեն: Ասադը նաեւ «անօգուտ» է անվանել Արեւմուտքի կոչերը իր հրաժարականի վերաբերյալ:

Սիրիայի նախագահը վերահաստատել է երկրում բարեփոխումներ իրականացնելու իր մտադրությունը` նշելով, որ համապատասխան ծրագիր կազմելու համար առնվազն վեց ամիս ժամանակ է հարկավոր: Ըստ այդմ, Ասադի խոսքով, 2012-ի փետրվարին հնարավոր կլինի խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG