Մատչելիության հղումներ

Օբաման չի բացառում ԱՄՆ-ի հետագա միակողմանի գործողությունները Պակիստանում


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ հավանության կարժանացնի Պակիստան նոր ներխուժում իրականացնելը, եթե այդ երկրում ԱՄՆ-ը գտնի ահաբեկչական խմբավորման մեկ այլ առաջնորդի:

Հարցին, թե ի՞նչ կանի ԱՄՆ-ը, եթե պարզվի, որ «Ալ-Ղաիդա»-ի ղեկավարներից մեկը կամ թալիբների առաջնորդ մոլլա Օմարը թաքնվում են Պակիստանում կամ մեկ այլ ինքնիշխան տարածքում, Օբաման պատասխանել է, թե Միացյալ Նահանգները անհրաժեշտության դեպքում միակողմանի գործողություններ կիրականացնի:

Պակիստանի նախագահի մամուլի խոսնակը Օբամայի նկատառումներին ի պատասխան ասել է. - «Մենք պետք է զերծ մնանք միակողմանի գործողություններից եւ սեւեռվենք ահաբեկչությունը դիմագրավելուն ուղղված համագործակցության վրա»:

Ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից մայիսի 2-ին Պակիստանում իրականացված գործողության արդյունքում սպանվել է «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Ուսամա Բին Լադենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG