Մատչելիության հղումներ

logo-print

Չինաստանին մտահոգում են ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի առաջիկա զորավարժությունները


Չինաստանը այսօր մտահոգություն է հայտնել առաջիկա կիրակի օրը համատեղ զորավարժություններ անցկացնելու` Միացյալ Նահանգների եւ Հարավային Կորեայի մտադրության կապակցությամբ։

Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Հոնգ Լեյին ասել է, թե «Պեկինը դեմ է ցանկացած զարգացման, որը կարող է խարխլել Կորեական թերակղզու խաղաղությունն ու կայունությունը»։

Հարավային Կորեան հայտարարել է, որ ուժեղացնելու է հսկողությունը Դեղին ծովի 5 կղզիների շրջանում:

Հյուսիսային Կորեայի կողմից Հարավային Կորեայի կղզիներից մեկի հրետակոծման հետեւանքով հարավկորեացի երկու զինվոր եւ երկու խաղաղ բնակիչ է զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG