Մատչելիության հղումներ

logo-print

Դատարանը մերժեց Փաշինյանի դիմումը


Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ուրբաթ օրը մերժեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դիմումը:

2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ անազատության մեջ գտնվող Փաշինյանը պահանջում էր պարտավորեցնել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանին` փոփոխել իր պատժաչափի չկրած մասի կրճատման մասին որոշումը եւ վերահաշվարկ կատարել:

«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը պնդում է, որ իր դեմ անօրինական որոշում է կայացվել, եւ պատժաչափը երկարացվել է 4 ամիս 29 օրով: Նրա համոզմամբ` այդ որոշումը կայացվել է քաղաքական դրդապատճառներով, քանի որ եթե ճիշտ վերահաշվարկ կատարվեր, ինքը ազատության մեջ կհայտնվեր 2013 թվականի հունվարի 1-ին, իսկ այդ ժամանակահատվածում նախագահական ընտրությունների քարոզարշավի թեժ շրջանն է:

Նիկոլ Փաշինյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ բողոքարկելու է ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG