Մատչելիության հղումներ

Շփման գծում հրադադարի խախտումները համեմատաբար նվազել են


Ի տարբերություն անցած օրերի` սեպտեմբերի լույս 7-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը համեմատաբար կրճատվել են, հաղորդում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն` «Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումների կողմից 27 անգամ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծվել են Հադրութի, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է»:

Սեպտեմբերի լույս 6-ի գիշերը եւ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում Ղարաբաղի պաշտպանության նախարարության կողմից արձանագրվել էր հրադադարի ռեժիմի խախտման 116 դեպք, իսկ շաբաթ առավոտյան տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ադրբեջանցի երկու զինծառայող է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG