Մատչելիության հղումներ

Հայաստան գազի մատակարարումը վերականգնվել է


Երկուշաբթի ժամը 21:30-ին վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Այդ մասին այսօր տեղեկացնում են «Հայռուսգազարդ» ընկերությունից:

Հայաստանի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել էր դեկտեմբերի 13-ի երեկոյան` Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս, Մոզդոկ - Թբիլիսի, Օկտյաբրսկայա - Օլգինսկայա, Օկտյաբրսկայա - Օլգինսկայա - Չմի մայրուղային գազատարներից գազը դատարկելու եւ ծագած խնդիրները վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Ինգուշեթիայի վարչությունից երեկ փոխանցել էին, որ գազատարի մոտ հայտնաբերվել եւ վնասազերծվել են երկու ինքնաշեն պայթուցիկ սարքեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG