Մատչելիության հղումներ

Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է ադրբեջանական կողմից հրադադարի խախտումների մասին


Նոյեմբերի 21-22-ը եւ այսօրվա ընթացքում Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, «հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Չախրլը, Աշաղը Աբդուռահմանլի, Լյալա-Իլագլի, Շխլար, Բաշ Քարվենդ, Լեւոնարխ, Թալիշ եւ Թափ-Կարակոյունլու ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը»:

«Հատկանշական է, որ այսքանից հետո, ադրբեջանական քարոզչամեքենան իր սովորությանը համաձայն, այսօր տեղեկություն է տարածել առ այն, թե իբր հրադադարի խախտման արդյունքում Թափ-Կարակոյունլու գյուղի մերձակայքում հայ դիրքապահների կողմից խոցվել է ադրբեջանցի մեկ քաղաքացի: Դա Բաքվի պաշտոնական քարոզչության մոգոնած հերթական ապատեղեկատվությունն է, որը չի համապատասխանում իրականությանը», - ասված է Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG