«Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը անցնող տարին գնահատել է որպես «սառեցված պատերազմի ընթացքի ամենաբարդ տարիներից մեկը»։ Պողոսյանը, մասնավորապես, ասել է. - «Լարվածությունը մետաստազների նման տարածվում էր միանգամից մի քանի ուղղություններով։ Երկրի ներսում այն արտահայտվեց ինչպես քաղաքական, այնպես էլ սոցիալական բնագավառներում։ Չորս կուսակցությունների քաղաքական կոալիցիան Դաշնակցության դուրս գալով, փաստորեն, փլուզվեց»։