«Հայկական ժամանակ»-ը «Ամենավճռական փուլն արդեն անցել է» վերնագրի ներքո հրապարակել է հարցազրույց ՀՀՇ-ի վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի հետ: «Ինչպե՞ս էր կյանքը կալանավայրում», - այս հարցին Զուրաբյանը պատասխանել է. - «Դե, սովորական կյանք է, մի տարբերությամբ, որ որոշակիորեն կտրված ես այն ամեն ինչից, ինչ քո համար կարեւոր է: Մնացած առումներով տանելի է: Կարող է որոշակի զարմանք առաջացնել, բայց կալանավայրում բավականին մեծ թիվ են կազմում մարդիկ, որոնք գերադասելի կլիներ, որ դրսում լինեին, ու հակառակը: Կարծում եմ` այսօր դրսում բազմաթիվ են մարդիկ, որոնք տեղերով կարող էին փոխվել եւ կալանավայրում հայտնված մարդկանց փոխարեն իրենք հայտնվեին այնտեղ»:ԼՐԱՑՎԱԾ