Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի շրջանակներում անցկացվելու է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ-ի ենթահանձնաժողովի հերթական հավաքը: «Տվյալ ուղղությամբ լուրջ աշխատանք է տանում ենթահանձնաժողովի նախագահ, բրիտանացի դիվանագետ, լորդ Ռասել-Ջոնսթոնը: Մասնավորապես, նախատեսվում է նրա այցը Ադրբեջան, Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ», - ըստ «Թրենդ»-ի, հայտնել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: