Քաղաքապետարանում ասում են, որ համապատասխան ծառայությունները պատրաստ են ձյունառատ եղանակին եւ թաղապետարաններն ունեն համապատասխան միջոցներ՝ տեխնիկա ու աղ, որպեսզի ապահովեն փողոցների մաքրությունն ու անվտանգությունը: Չնայած այդ հավաստիացումներին, երեկոյան նույնիսկ տաքսիների վարորդները չեն համարձակվում երթեւեկել Երեւանի ծայրամասերի փողոցներով: