«2005 թվականին Միացյալ Նահանգներն ու Հայաստանը շարունակել են բարեկամական ջերմ ավանդույթները: Անցյալ տարվա ընթացքում խորացել է Միացյալ Նահանգների եւ Հայաստանի համագործակցությունը բիզնեսի զարգացման, իրավապահ համագործակցության, սահմանների անվտանգության, գյուղատնտեսության ասպարեզներում՝ եթե թվարկելու լինենք սոսկ մի քանիսը», - ասված է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսի՝ հայ ժողովրդին ուղղված ամանորյա շնորհավորական ուղերձում: