Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում գրանցվել է համախառն ներքին արդյունքի աննախադեպ՝ 14,8 տոկոսի աճ՝ մեծապես շնորհիվ շինարարության ծավալների 54,4 տոկոսանոց աճի: Շոշափելի աճ է գրանցվել արդյունաբերական ոլորտում, ուր արտադրանքի ծավալը աճել է 18,5 տոկոսով, գյուղատնտեսական արտադրանքինը՝ 3 տոկոսով: