«Լևադա» կենտրոնի անցկացրած հարցումների համաձայն, հարցմանը մասնակցած մոսկվացիների 37 տոկոսը դրական է գնահատել Մոսկվայի օրենսդիր մարմնի ընտրություններին անկախ թեկնածուների գրանցման պահանջով բողոքի ակցիաները, 27 տոկոսն ասել է, որ բացասական է վերաբերվում, իսկ 30 տոկոսն անտարբեր է։