Կառավարության որոշմամբ լուծարվել է 26 տարի հեռարձակվող «Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերությունը: Հիմնավորումը հետեւյալն է՝ 2016-ից Հայաստանում անջատվել է անալոգային հեռարձակումն ու անցում է կատարվել թվայինի, իսկ անալոգային հեռարձակում իրականացնող Շիրակը չի կարողանում ապահովել լայն լսարան:
2018 թվականը Հայաստանը փակել է 5,8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշով, փաստում է Վիճակագրական կոմիտեի այսօրվա հրապարակումը:
Շտապօգնության որոշ աշխատակիցներ երեկվանից սոցցանցերում հրապարակում են աշխատանքից ազատման դիմումների լուսանկարներ։
ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերն ասել է, որ ռուս հաքերները գողացել և հրապարակել են 2016 թվականի նախագահական ընտրույուններին Մոսկվայի միջամտությանն առնչվող նյութերը:
Մի քանի ամիս շարունակված բանակցություններից հետո Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ի վերջո ստեղծում են այն հատուկ մեխանիզմը, որ հնարավորություն կտա առևտուր ծավալել Իրանի հետ` շրջանցելով Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցները:
Մոսկվայի Բասմանի դատարանը երեկ երեկոյան երկու ամսով կալանավորել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ, սենատոր Ռաուֆ Առաշուկովին։ Առաշուկովի փաստաբանների խնդրանքով դատավարությունն անցել է փակ ռեժիմով։
«Հունվարի 19-ին ադրբեջանական ընդդիմությանը հաջողվեց վերջին 14 տարիների ընթացքում ամենամարդաշատ հանրահավաքն անցկացնել», - նշում է Ադրբեջանի լրատվամիջոցի` «Թուրան» գործակալության ղեկավար Մեհման Ալիևը` փորձելով վեր հանել ադրբեջանական հանրության շրջանում դժգոհությունների աճի պատճառները:
Հաագայի բողոքական եկեղեցին այսօր հայտարարել է, թե դադարեցնում է հանուն հայ փախստական ընտանիքի ամիսներ շարունակված պատարագն ու կրոնական ծեսը, քանի որ խորհրդարանը համաձայնել է օրենսդրական փոփոխությունների գնալ և նրանց Նիդեռլանդներում օրինական բնակության իրավուք տալ:
Հանքարդյունաբերող ընկերությունների իրական սեփականատերերը նրանք են, ովքեր փաստացի օգուտ են ստանում ընկերության գործունեությունից:
2018 թվականին լրատվամիջոցները աշխատել են շատ ավելի ազատ պայմաններում, խոսքի ազատությունը ավելի բարձր մակարդակում է եղել, քան նախորդ տասնամյակների ընթացքում էր, արձանագրում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն:
Բեռնել ավելին