Վրաստանում մեկնարկեցին «Վեհանձն գործընկեր-2018» զորավարժությունները, որոնց այս տարի մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես նաև կառույցի հետ համագործակցող 13 պետությունների ավելի քան 3000 զինվորականներ:
2016-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանն այսօր ընդամենը մեկ նախադասությամբ վերահաստատեց երկու շաբաթ առաջ դատարանում արած իր հայտարարությունը՝ այլ մանրամասներ չներկայացնելով։ «Դա բացարձակ ճշմարտություն է»,-դատարանում ասաց Պավլիկ Մանուկյանը։
Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երկու ամսով կալանավորելու որոշման դեմ բողոքն այսօր ներկայացվել է Վերաքննիչ դատարան, «Ազատությանը» փոխանցեց Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը:
Հայաստանում իրավական պետության, արդարադատության անկախ համակարգի կայացումը փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան՝ «Արմինֆո» լրատվական գործակալության հետ զրույցում այսօր հայտարարել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Ռոքիստները» Գետամեջում. «Գյուղամեջ»․ 01․08․2018
Շիրակի մարզում երկու շաբաթ է, ինչ սկսվել է հացահատիկի բերքահավաքը: Թեև նախորդ տարվա համեմատ 7000 հեկտարով ավելի քիչ են հացահատիկ ցանել, սակայն ստացած բերքը, ըստ մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանի, աննախադեպ է մարզի համար:
«Ազատություն» TV-ի լրատվական կենտրոն, 31-ը հուլիսի, 2018
Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ազատություն» TV-ի լրատվական կենտրոն, 30-ը հուլիսի, 2018
Դեռ հստակ չէ Երևանի ավագանու ընտրությունների օրը, չեն հրապարակվել կուսակցությունների ցուցակները, այդուհանդերձ արդեն իսկ շրջանառվում են լուրեր, որ այս անգամ կին թեկնածուները ևս ակտիվ ներգրվածություն են ունենալու քաղաքական այս գործընթացում:
Բեռնել ավելին