«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀՀԿ խմբակցությունում «կա այդպիսի կանխատրամադրվածություն, որ չխոչընդոտի ժողովրդի թեկնածուի ընտրությանը Հայաստանի Հանրապետության վարչապետ»: